Հրայր Թովմասյանը պետք է ներողություն խնդրի Ազգային ժողովից. Արփինե Դավոյան

Ազգային Ժողովում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը:

Վերջինս իր հայտարարության մեջ նշել էր, որ չի մասնակցելու հարցի քննարկմանը և հայցում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներողամտությունը՝ Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ իրեն հարցեր ուղղելու հնարավորություն չտալու առնչությամբ: «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը նշում է, որ նշված հայտարարությունը քաղաքական է և հարիր չէ Սահմանադրական դատարանի նախագահին:

«ԱԺ-ն ՀՀ բարձրագույն մարմինն է և չներկայանալով նա հայտարարություն է անում, որ ներողություն է խնդրում «Բարգավաճ Հայաստան»-ից, դա ինձ համար շատ զարմանալի է: Դա խայտառակ հայտարարություն է, Հրայր Թովմասյանը պետք է ներողություն խնդրի ամբողջ Ազգային ժողովից»,-նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել