Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում որպես կառավարության ներկայացուցիչ՝ մասնակցելու «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից: