Հռիփսիմե Հունանյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հոկտեմբերի 2-ի ԱԺ հերթական նիստում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 61-ը: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։

Քվեատուփում առկա է եղել 61 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել: Հռիփսիմե Հունանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 61 պատգամավոր:

Քվեարկության արդյունքում Հռիփսիմե Հունանյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել