Տեսնելով խուճապը, ես ու Նիկոլ Փաշինյանն ենք շուրջ 2 ժամ վարել միտինգը. Շանթ Հարությունյանը՝ Մարտի 1-ի մասին

Այսօր՝ սեպեմբերի 8-ին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, 6 տարի ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ նաև անդրադարձավ Մարտի 1-ի գործին և այդ օրը կատարված որոշ դեպքերին:

Նա նշեց, որ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ռուսամետ կարծիքներ է հայտնել, իր համար դրանք անընդունելի են եղել և ընտրությունների ժամանակ ո’չ Տեր-Պետրոսյանին է ընտրել, ո’չ Սերժ Սարգսյանին:

«Երբ ես մարտի 1-ին գնացի, ակամա հայտնվեցի միկրոֆոնի մոտ , ինչի՞, որովհետև կրակոցներից շատերը փախան ու այնպիսի իրավիճակ եղավ, որ ես էի խոսում, Նիկոլը նույնիսկ մի պահ իրեն կորցրեց: Ես միկրոֆոնը վերցրի, խոսեցի, որ այդ խուճապը կանխենք: Բայց հանուն արդարության ասեմ, որ մեջներից ամենալավը իրեն Նիկոլը պահեց: Բոլորն ասում էին, որ մինչև վերջ մնում ենք այստեղ, ես էլ ասացի՝ մնում եմ ու մինչև վերջ մենակ ես մնացի: Ես ոչ մի գործողությունների չեմ եղել իրենց թիմում»,- ասաց Շանթ Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ մարտի 1-ին միայն երեկոյան է գնացել Կենտրոն, քանի որ արդեն լսել էր՝ մարդ էին սպանել: Տեսնելով խուճապը, ինքն ու Նիկոլ Փաշինյանն են շուրջ 2 ժամ վարել միտինգը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել