Ալեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 1-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը՝ կարգադրում եմ.

1. Միջխորհրդարանական բարեկամական կապերի  ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի պատգամավոր, Ղրղզստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բակտիբեկ ՍԻԴԻԿՈՎԻՆ պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել