Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար ՀՀ նախագահին է առաջարկվել Լևոն Պետրոսյանի թեկնածությունը։
ԲԴԽ-ն դռնփակ նիստում նման որոշում է կայացրել սեպտեմբերին 8-ին։ Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է՝
- Հանրապետության նախագահին առաջարկել Լևոն Էդուարդի Պետրոսյանի թեկնածությունը՝ Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
- Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Լևոն Էդուարդի Պետրոսյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: