Տրանսպորտային միջոցների հետընթացը թույլատրվում է, եթե դրա կատարումն անվտանգ է և խոչընդոտ չի ստեղծում երթևեկության մյուս մասնակիցների համար: Անհրաժեշտության դեպքում վարորդը պետք է դիմի այլ անձանց օգնությանը:
Հետընթացն արգելվում է խաչմերուկներում, մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս և ավտոմայրուղիներում:
Հետադարձն արգելվում է`
1) հետիոտնային անցումների վրա.
2) թունելներում.
3) կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ.
4) երկաթուղային գծանցներում.
5) ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում.
6) երթևեկելի մասերի այն հատվածներում, որտեղ առկա են ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետեր.
7) միակողմ երթևեկությամբ ճանապարհներին:
Վերը նշված դեպքերում արգելվում է նաև տրանսպորտային միջոցների հետընթացը:
Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ Կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 48-50-րդ և 116-րդ կետեր: