Ո՞ր դեպքերում է թույլատրվում տրանսպորտային միջոցների հետընթացը

Տրանսպորտային միջոցների հետընթացը թույլատրվում է, եթե դրա կատարումն անվտանգ է և խոչընդոտ չի ստեղծում երթևեկության մյուս մասնակիցների համար: Անհրաժեշտության դեպքում վարորդը պետք է դիմի այլ անձանց օգնությանը:

Հետընթացն արգելվում է խաչմերուկներում, մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս և ավտոմայրուղիներում:

Հետադարձն արգելվում է`

1) հետիոտնային անցումների վրա.

2) թունելներում.

3) կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ.

4) երկաթուղային գծանցներում.

5) ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում.

6) երթևեկելի մասերի այն հատվածներում, որտեղ առկա են ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետեր.

7) միակողմ երթևեկությամբ ճանապարհներին:

Վերը նշված դեպքերում արգելվում է նաև տրանսպորտային միջոցների հետընթացը:

Իրազեկման աղբյուրը՝  ՀՀ Կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 48-50-րդ և 116-րդ կետեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել