Գյուղատնտեսության նախարարության կողմից մի քանի ՊՈԱԿ-ներ մի քանի տարի շարունակ ֆինանսավորվում են այս կամ այն ծրագիրն իրականացելու համար: Իրավաբան.net-ն այս անգամ փորձել է պարզել, այն ՊՈԱԿ-ների աշխատանքը, որոնք որևէ կերպ առնչվում են նաև սննդի անվտանգությանը: Նշենք, որ դրանցից մի քանիսի 2015 և 2016 թթ-ին կնքված պայմանագրերը համեմատելիս, գումարային տարբերություն նկատեցինք:
Այսպիսով, 2015 թ-ի փետրվարի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջև պայմանագիր է կնքվել: Այս պայմանագրի արժեքը կազմել է 58.930.600 դրամ, իսկ 2016 թ-ի փետրվարի 1-ին կնքված նույնանման պայմանագիրը կազմել է՝ 59.107.000 դրամ:
Այս ծրագրի նպատակն է եղել գյուղատնտեսության բնագավառում տեխնոլոգիական առաջընթացի և ՀՀ պարենային անվտանգության միջոցառումների ապահովումը: Ծրագրի շրջանակներում պետք է իրականացվեր սելեկցիոն նվաճումների հայտերի փորձաքննություններ, սերմերի որակի լաբորատոր հետազոտություններ և փաստաթղթավորում, բույսերի նոր սորտերի տեղեկագրերի հրապարակումներ, ինչպես նաև բույսերի նոր սորտերի դաշտային փորձարկումներ:
Ի պատասխան նրանց ուղարկված Իրավաբան.net-ի հարցմանը, տեղեկացնաք, որ տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացումը պայմանավորված է եղել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմամբ:
Հարկ ենք համարում նշել, որ սերմերի ներմուծուների հետ կապված բացի սննդի անվտանգության տեսանկյունից, առկա են նաև որոշ կոռուպցիոն ռիսկեր:
Այս մասին որոշակի պարզաբանումներ է տվել Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ, որակի վերլուծության դեպարտամենտի ղեկավար, որակի աուդիտոր Միլետա Արիստակեսյանը: Նա օրինակ բերեց լոլիկի Անահիտ սորտը, որը նրա խոսքով դուրս է մղվում մեր շուկայից, իսկ նրա տեղն է գրավում գենետիկորեն մոդիֆիկացված լոլիկը, որի սերմերը ներմուծվում են հանրապետություն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 09.02.15թ-ին էլ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ հողերի ագրոքիմիական հետազության և հողերի բերրիության բարձրացման նպատակով պայմանագիր է կնքել, այս պայմանագիրն արժեցել է 70.185.600 դրամ:
Ըստ պայմանագրի ՊՈԱԿ-ը պարտավորվել է գյուղատնտեսական նշանակության հողերի, միջոցով տալ յուրաքանչյուր հողատարածքի բերրիության մակարդակը և մշակել պարարտացման միջոցառումներ, այն բարելավելու և ապահովելու մշակաբույսերի բերքատվության զգալի աճ:
2016 թվականին բացառապես նույն գործառույթներով նույն ՊՈԱԿ-ի հետ պայմանագիր է կնքվել, սակայն այս անգամ տրամադրվել է 71.336.600 դրամ, ինչը նախորդից ավել է 1.151.000 դրամով:
ՊՈԱԿ-ին Իրավաբան.net-ը հարցում ուղարկեց՝ խնդրելով նշել գումարային տատանումների պատճառը:
2015 թ-ի փետրվարի 16-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև պայմանագիր է կնքվել, որի արժեքը կազմել է 134.112.300 դրամ:
Ծրագրի նպատակն է եղել, բույսերի վնասակար օրգանիզմների հետազոտություններ, բույսերի պաշտպանությւոն ու մասնագիտական աջակցություն,
Կանխարգելիչ միջոցառումների պատպաստված անասնագլխաքանակի, կայուն ֆոնի ապահովումը:
2016 թվականի փետրվարի 12-ին կնքված նույնանման պայմանագիրը՝ նույն կողմերի միջև կազմել է 135.239.500 դրամ: Ինչը նախորդ պայմանագրի համեմատ ավել է 1.127.200 դրամով:
Իրավաբան.net-ը հարցում էր ուղարկել նաև նշված ՊՈԱԿ-ին, ինչին ի պատասխան մեզ հայտնեցին, որ 2015թ-ի ծրագրով իրականացվել է 250.000 հա, իսկ 2016 թ-ին 251.650 հա դաշտային հետազոտություններ:
Նույն ՊՈԱԿ-ի հետ 2015 և 2016 թթ-ին կնքվել են երկու այլ պայմանագրեր՝ համապատասխանաբար 594.603.400 և 620.476.200 դրամ:
Այս ծրագրի նպատակը եղել է կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների նկատմամբ վարակամերժ (իմուն ֆոն ունեցող) գլխաքանակ, հանրապետության տարածքում կայուն անասնահամաճարակային վիճակ, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանության բարձր մակարդակ:
Փորձելով ոլորտում բացառել կոռուպցիոն բոլոր ռիսկերը, կապ հաստատեցինք նաև «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, որին վերապահվել է ՀՀ կենդանիների և բույսերի առողջության բնագավառներում ռիսկերի գնահատման և վերլուծության գործառույթները: Աշխատանքի արդյունքների, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրների մասին Իրավաբան.net-ը նրանց նույնպես հարցում ուղարկեց, որին որպես պատասխան ստացանք, որ «Անասնաբուժական բնագավառում իրականացվել են ռիսկերի գնահատման աշխատանքներ ՀՀ-ում կենդանիների վարակիչ այնպիսի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են՝ սիբիրախտը, դաբաղը, բրյուցելյոզը և այլն:
Բույսերի պաշտպանության բնագավառում ռիսկերի գնահատման աշխատանքներն իրականացվում են ՍԱՊԾ-ի կողմից 2013 թ.-ին տրամադրված «CAPRA» համակարգչային ծրագրի միջոցով, որը թույլ է տալիս բույսերի վնասատուների, հիվանդությունների և մշակաբույսերի մոլախոտերի համար վերլուծել և գնահատել ռիսկերը, որը շարունակական բնույթ էկրում:
ՊՈԱԿ-ի կողմից անասնաբուժության, անասնաբուծության և բույսերի պաշտպանության բնագավառներում 2013-17 թթ. ընթացքում իրականացվել են գիտահետազոտական աշխատանքներ, որոնց մի մասը ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ մի մասն էլ տարբեր միջազգային կազմակերպությունների և դրամաշնորհների հաշվին:
ՊՈԱԿ-ի հիմնական ֆինանսավորումը կատարվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին, «Ենթակառուցվածքների պահպանման և զարգացման» ծրագրի շրջանակներում, որտեղ ներգրավված են գիտական կենտրոնի հիմնական կադրերը (65 աշխատակից) և իրականացվում են տարաբնույթ գիտահետազոտական աշխատանքներ:
ՊՈԱԿ-ի կողմից սննդի անվտանգության բնագավառում 2013-17 թթ. ընթացքում գիտահետազոտական աշխատանքներ չեն իրականացվել, քանի որ ներկայումս գիտական կենտրոնում չկան այդ ոլորտին համապատասխան տեխնիկապես վերազինված լաբորատոր պայմաններ, սակայն Եվրասիական տնտեսական միության համապատասխան ծրագրի շրջանակում նախատեսվում է վերանորոգել և վերազինել գիտական կենտրոնի լաբորատոր մասնաշենքը, որից հետո միայն հնարավոր կլինի իրականացնել գիտափորձնական աշխատանքներ նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում՝ այդ թվում գենետիկական ձևափոխված օրգանիզմների հետ կապված»:
Պատասխանն այդքան էլ գոհացուցիչ չէր:
Փորձեցինք ոլորտի մասնագետներից ճշտել հնարավոր բոլոր բացերը:
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը մեզ հետ զրույցներից մեկում նշել էր, որ աշխարհում կա սննդի անվտանգության ապահովման 2 մեխանիզմ, որից մեկը՝ ավանդական սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության համակարգն է, այսինքն այն ոչ թե հիմնվում է ռիսկի վրա, այլ՝ ստուգումների, փորձաքնությունների, սանկցիաների և այլն: Այս համակարգն աշխարհում չունեցավ այն դրական ազդեցությունը, որը որ ունեցավ ռիսկի հիման վերահսկողությունը:
«Մեզ մոտ ասում ենք, թե ռիսկի վրա հիմնված սննդի անվտանգություն ունենք, իսկ իրականում չունենք, որովհետև ռիսկի լիազոր մարմին չունենք: Դառնում է, թե՝ պատշգամբի դուռ ունենք, պատշգամբ չունենք»,-ընգծել էր Պիպոյանը:
Կոռուպցիոն ռիսկեր ու թերի աշխատանք նկատեց նաև «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, ով ոլորտում աշխատում է արդեն 20 տարուց ավելի:
Ալիսա Չիլինգարյան
Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Այս թեմայով կարդացեք նաև՝
- Կենդանու մորթից մինչև մեր ափսեներ. ի՞նչ խնդիրներ է հաղթահարում միսը, մինչ մեզ հասնելը
- Բրազիլիայի մսամթերքի խոշոր արտադրողները «տավարի փտած միս են արտահանել». BBC
- Չմակնշված ապրանքատեսակներ՝ երևանյան սուպերմարկետներում
- Ի՞նչ վնասակար ազդեցություններ ունի ԳՄՕ-ն և արդյո՞ք ՀՀ-ում կա նման սննդամթերք
- Հայաստանում ԳՄՕ սոյա է օգտագործվում երշիկեղենի, կետչուպների և այլ արտադրությունների մեջ
- Մտահոգություն ունենք, որ այս տարի մեր բերքը մեզ չի հերիքի. Հրաչ Բերբերյան
- Ասում ենք, թե ռիսկի վրա հիմնված սննդի անվտանգություն ունենք, իսկ իրականում չունենք. Դավիթ Պիպոյան
- Ստուգումներ Երևանի մանկապարտեզներում, բայց ոչ գիշերօթիկ հաստատություններում
- Որքանո՞վ է էժան նստում ԳՄՕ մթերքի արտադրությունը
- «Օրգանիկ սնունդ» մակնշումը մարքեթինգային քայլ է. սննդաբան
- ԳՄՕ-ի վնասակարությունն արդեն ոչ թե գիտական խնդիր է, այլ էմոցիոնալ հարց. Հասմիկ Աբովյան
- Սննդի անվտանգության տեսուչների ցածր աշխատավարձը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի
- Ինչու՞ է մթերքից ձկան կամ այլ համ գալիս. պարզաբանում է մասնագետը
- Գումի շուկայի մսի վաճառակետերում հստակ պահանջներ են դրվել
- Սննդի անվտանգության տեսուչների ցածր աշխատավարձը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի
- Խախտումներ են եղել հիմնականում կաթնամթերքի և կրեմային հրուշակեղենի սննդամթերքներում
- Մարդիկ պետք է անգրագետ լինեն, որ պիտանելիության ժամկետի վրա նոր մակնշում անեն. Վահե Դանիելյան