Գլխավոր դատախազի հրամանով Վահան Սարգսյանն ազատվել է Արմավիրի մարզի դատախազի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ս․թ․ սեպտեմբերի 29-ին ստորագրել է հրաման՝ Արմավիր մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահան Ժորայի Սարգսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ ս․թ․ սեպտեմբերի 29-ից։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ դատախազությունից։

Հրամանը ստորագրվել է՝ հիմք ընդունելով Վ․ Սարգսյանի դիմումը և ղեկավարվելով «Դատախազության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով։

Հրամայվել է Հայաստանի Հանրապետության դատախազության ֆինանսատնտեսական վարչությանը՝ կատարել վերջնահաշվարկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել