Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական «դատական» նիստը

Բաքվում կայացել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ադրբեջանական ԶԼՄ-ներից։

Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը նիստի արձանագրության հետ կապված տեղեկատվություն է խնդրել դատարանից։

Դատավորն ի պատասխան առաջարկել է նշել, թե որ որոշումների պատճեններն են ցանկանում ստանալ։ Բաքուն նաև կրկին ներկայացրել է «տուժածներին»։

Հաջորդ «նիստը» տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել