Բրազիլիայի իշխանությունները կասեցրել են 33 պետական պաշտոնյաների լիազորությունները։ Իշխանությունների այս քայլը հետևել է այն մեղադրանքներին, որոնց համաձայն երկրի մսամթերքի խոշորագույն արտադրողները տարիներ շարունակ տավարի և թռչնի փտած միս են վաճառել:
Այս մասին մարտի 18-ին հրապարակում է արել BBC-ն:
Ըստ աղբյուրի մսամթերքի արտադրության երեք գործարան է փակվել, իսկ 21 ուրիշ գործարաններում ստուգումներ են իրականացվում։
Երկու տարվա հետաքննությունից հետո Բրազիլիայի 6 նահանգներում սկսվել է «Անորակ մսամթերք գործողությունը», որի շրջանակներում դաշնային ոստիկանությունը գործողություններ է իրականացրել 194 վայրերում: Քննիչները պնդում են, որ որոշ կառավարիչներ իրենց արտադրանքի համար պետական հավաստագրեր ստանալու նպատակով կաշառել են առողջապահության տեսուչներին և քաղաքական գործիչներին։
Նրանք հակահիգիենիկ պայմաններում արտադրություն իրականացնելու մեջ մեղադրում են ավելի քան 30 ընկերությունների։ Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք այդպիսի առնվազն 40 դեպքերի ապացույցներ ունեն։
«Նրանք իրենց արտադրանքի որակը թաքցնելու համար թթուներ և այլ քիմիական նյութեր են օգտագործում։ Որոշ դեպքերում, օգտագործված նյութերը քաղցկեղածին են»,- տեղեկացնում է ոստիկանությունը։
Կան դեպքեր, երբ շահույթը մեծացնելու նպատակով հավի մսին կարտոֆիլ, ջուր և նույնիսկ ստվարաթուղթ են խառնել։ Մեղադրվող ընկերությունների արտադրանք մսամթերքը արտահանվում էր Եվրոպա և աշխարհի այլ երկրներ։
Ինչպես գիտենք, Բրազիլիայից Հայաստան սառեցված մսամթերքի և թռչնամսի ներմուծում ևս իրականացվում է:
Բրազիլական BRF-ը (Բրազիլ սնունդ), որը ևս հիշատակվում է հրապարակված նյութում, իր մեջ ներառում է մի քանի արտադրող ընկերություններ, որոնցից են «Sadia»-ն, «Perdix»-ը, «Golden Foods»-ը: Չնայած մեղադրանքներին՝ ընկերությունը հերքել է խախտումների փաստը:
Իրավաբան.net-ը շրջեց երևանյան մի քանի խանութներում՝ պարզելու, թե արդյո՞ք այդ արտադրողից մեզ մոտ նույնպես սննդամթերք է իրացվում: Մեր տեսախցիկը մասնավորապես ֆիքսել է Տիգրան Մեծ 10 հասցեում գտնվող «Երևան Սիթի» և Նալբանդյան 20 հասցեում գտնվող «Կրպակ» սուպերմարկետներում տեղ գտած բրազիլական ներմուծման մի քանի արտադրատեսակներ:
Ստորև ներկայացնում ենք Բրազիլիայից ներմուծված մի քանի արտադրանքներ:
Բացի այդ՝ համեմատելով տեղական արտադրողի նույն արտադրանքը, նշենք, որ գնային առումով տարբերությունն այնքան էլ քիչ չէր:
Օրինակ, տեղական «Արաքս», «Լուսակերտ», ընկերությունների սառեցվաց հավի 1,5 կգ-ն տատանվում է 2200-2300 դրամի սահմաններում, մինչ այդ «Sadia» սառեցված հավի 1 կգ-ն կազմում է 1300-1400 դրամ, 1,2 կգ-ն՝ 1600-1700:
Համեմատության համար նշենք, որ թարմ հավի 1,5 կգ-ն տատանվում է 2400-2550 դրամի սահմաններում:
Միջինացված գումարը հաշվի ենք առել ոչ միայն մեծ սուպերմարկետներում՝ այլև փոքր, բակային խանութներում:
Ալիսա Չիլինգարյան
Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվողդրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Այս թեմայով կարդացեք նաև՝
- Չմակնշված ապրանքատեսակներ՝ երևանյան սուպերմարկետներում
- Ի՞նչ վնասակար ազդեցություններ ունի ԳՄՕ-ն և արդյո՞ք ՀՀ-ում կա նման սննդամթերք
- Հայաստանում ԳՄՕ սոյա է օգտագործվում երշիկեղենի, կետչուպների և այլ արտադրությունների մեջ
- Մտահոգություն ունենք, որ այս տարի մեր բերքը մեզ չի հերիքի. Հրաչ Բերբերյան
- Ասում ենք, թե ռիսկի վրա հիմնված սննդի անվտանգություն ունենք, իսկ իրականում չունենք. Դավիթ Պիպոյան
- Ստուգումներ Երևանի մանկապարտեզներում, բայց ոչ գիշերօթիկ հաստատություններում
- Որքանո՞վ է էժան նստում ԳՄՕ մթերքի արտադրությունը
- «Օրգանիկ սնունդ» մակնշումը մարքեթինգային քայլ է. սննդաբան
- ԳՄՕ-ի վնասակարությունն արդեն ոչ թե գիտական խնդիր է, այլ էմոցիոնալ հարց. Հասմիկ Աբովյան
- Սննդի անվտանգության տեսուչների ցածր աշխատավարձը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի
- Ինչու՞ է մթերքից ձկան կամ այլ համ գալիս. պարզաբանում է մասնագետը
- Գումի շուկայի մսի վաճառակետերում հստակ պահանջներ են դրվել
- Խախտումներ են եղել հիմնականում կաթնամթերքի և կրեմային հրուշակեղենի սննդամթերքներում
- Մարդիկ պետք է անգրագետ լինեն, որ պիտանելիության ժամկետի վրա նոր մակնշում անեն. Վահե Դանիելյան