Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, Արագածոտնի թեմը տարածել է հետևյալ հայտարարությունը.
«Սիրելինե՛ր, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հոկտեմբերի 5-ին Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի Մասունքը, սկիզբը ժամը 10:00:
Սուրբ Պատարագը կմատուցի Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը»: