Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Մեկա նստեցնելու են. «Ֆինանսական բուրգ»-ի գործով ամբաստանյալի վերջին խոսքը

«Եթե չկա մեղադրանք, ի՞նչ եք պաշտպանում հիմա դուք»,- դատավոր Գագիկ Պողոսյանը դիմեց ամաբսատանյալ  Ա․ Ա․-ի պաշտպանին: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «Ֆինանսական բուրգի» գործով հերթական դատական նիստը: Գործն արդեն վիճաբանությունների փուլում է և այսօր ճառով հանդես եկավ պաշտպանական կողմը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալը խարդախություն չի կատարել և մտադրություն չի ունեցել որևէ մեկին խաբելու: Նրա խոսքով՝ դատախազը չի կարողացել հիմնավորել նրա մեղքը՝  ներկայացված հանցակազմում.  «Դատաքննության ընթաքում փաստացի հերքվեց և չապացուցվեց Ա․ Ա․-ին առաջադրված մեղադրանքը: Արտակ Գալստյանը  վստահեցնում է, որ Անդրեասյանը իրեն պարտք է 500 հազար դոլար, բայց չի ապացուցել և խեղաթյուրել է իրականությունը: Մեր կողմից ձեռք բերված ու դատարանում հիմնավորված փաստերը ապացուցում են, որ իմ պաշտպանյալի արարքում առկա չեն խարդախության հանցակազմի հատկանիշներ»:

Պաշտպանն իր  ճառում անդրադարձավ նաև  գույություն չունեցող մեղադրանքին, խոսեց  Արտակ Գալստյանի ցուցմունքների մասին , ինչը բարկացրեց դատավորին, քանի որ նրա ցուցմունքները դատաքննությամբ չեն հետազոտվել. «Հարգելի պաշտպան, չեմ զլանա և կհիշեցնեմ, որ Դուք կարող եք հիմնվել միայն այն ապացույցների վրա, որոնք դատաքննությամբ հետազոտվել են: Ինչու ՞ չեք ենթարկվում օրենքի պահանջին և նախագահողին: Եթե դուք շարունակեք նույն ոճով, ես կդադարեցնեմ դատը»:

Ամփոփելով ճառը՝ պաշտպանը նշեց,  որ գործով  առկա չեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ ապացույցներ, հետևաբար, գործի վարույթը ենթակա է կարճման. «Ելնելով քրեական դատավարության օրենսգքրի  266-րդ հոդվածից՝ միջնորդում եմ Ա․ Ա․-ին քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասին առաջին կետով և 2րդ դրվագով  առաջադրված մեղադրանքներում ճանաչելով և հռչակելով անմեղ՝ կայացնել արդարացման դատավճիռ»,- ասաց պաշտպանը:

Վերջին խոսքով հանդես եկավ նաև Ա․ Ա․-ը: Նա իրեն մեղավոր չճանաչեց մեղսագրված արարքում. «Ես խարդախ չեմ ու բոլորն էլ շատ լավ իմացել են, որ գումարները վերցնում եմ երկար ժամանակով: Եթե հանքը ձեռքիցս չտանեին, հիմա այս վիճակում չէի լինի»: Ամբաստանյալը դատարանում մեղադրեց գործով տուժող Արտակ Գալստյանին և նրա կնոջը՝ Վերային՝ խնդելով և պահանջելով դատարանից, որ նրանց նկատմամբ քրեական գործ հարուցվի: Այս նիստին Արտակ Գալստյանը դարձյալ ներկա չէր: «Պարզ երևում է, որ Արտակը խճճվել է իր տված ցուցմունքների մեջ, նույնիսկ դատարան տված իր քաղհայցում նա ստել է:  Սա նշանակում, էոր  քննչական մարմինները միակողմանի քննություն են վարել:  ՀՔԾ-ի փակած գործն է,  ուրմեն մեկա նստեցնելու են»,- ասաց ամբաստնյալը:

Դատարանում ռեպլիկով  հանդես եկավ նաև դատախազը: Արթուր Երիցյանը անդրադարձավ ամբաստանյալի և նրա պաշտպանի խոսքին. «Պաշտպանի ճառը ինձ համար անհասկանալի էր, ակամայից տպավորություն ստեղծվեց, որ նրանք հաշտվել են մեղադրանքի հետ»: Մեղադրող դատախազը միջնորդել էր ամբաստանյալին  դատապարտել 14 տարվա ազատազրկման:

Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ ընդունելու:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել