Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատարանում ներկայացվեց ամբաստանյալի վարկերի մարման սահմանված գրաֆիկը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում հոսանք չկար: Այդ պատճառով «ֆինանսական բուրգ»-ի գործով հերթական նիստը մեկնարկեց ուշացմամբ և ընթացավ թղթային արձանագրմամբ:

Ամբաստանյալ Ա․ Ա․-ի պաշտպանը հրապարակեց մի փաստաթուղթ, որը տրամադրել էին «Յունիբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից: Այս գրությունում մեջ ներկայացված էր ամբաստանյալի վարկերի մարման սահմանված գրաֆիկը: Փաստաբանը նշեց, որ քաղվածքից երևում էր մարված մայր գումարների չափը:

Դատարանը նշյալ փաստաթուղթը ներառեց քրեական գործում: Մեղադրող դատախազը ժամանակ խնդրեց այդ փաստաթղթի ծանոթանալու համար: Նիստը հետաձգվեց՝ նշանակվելով հուլիսի 17-ին:

Հիշեցնենք, որ Ա․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։
Մեղադրող դատախազը միջնորդել էր նրան դատապարտել 14 տարվա ազատազրկման:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել