Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ֆինանսական բուրգ»-ի գործով այսօր Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց իր որոշումը

«ֆինանսական բուրգ»-ի գործով մեղադրող դատախազի, ամբաստանյալի իրավունքների պաշտպանի բերված բողոքներն այսօր մերժվեցին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից:

Փոխարենը դատարանը բավարարեց Դոնարա Նազարյանի վերաքննիչ բողոքը, առաջին ատյանի դատավճիռը փոփոխվեց և Երևանի Բաղրամյան պողոտայի 77 շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված արգելանքը վերացվեց:

Դատական նիստից հետո ամբաստանյալի մայրը արտասվում էր և վիրավորում դատավորներին. «Ասված ձեզ կպատժի, հուդաներ»,- բղավում էր նա, տղամարդ դատավորներից մեկի կողմից պատասխանը չուշացավ, ով իր հերթին վիրավորեց կնոջը:

Հիշեցնենք՝ այս գործով բողոք էր ներկայացրել ամբաստանյալի պաշտպան Մնացական Սարգսյանը: Նա խնդրում էր բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` Ա․ Ա․-ի նկատմամբ կայացրած դատավճիռը և նրան ճանաչել անմեղ: Վերաքննիչ բողոք էր բերել նաև մեղադրողը` պահանջելով խստացնել պատիժը:

Առաջին ատյանի դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ամբաստանյալին դատապարտել է 10 տարի ժամկետով ազատազրկման` 200 մլն ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:

Այս գործով շոշափվում էր նաև ՀՀ ԿԱ ոստիկանությունում նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի անունները: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, Ա․ Ա․-ն 2010թ. հունիսին ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարներ և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։ Նախորդ նիստերից մեկի ժամանակ տուժող Գևորգ Թադևոսյանը դատարանում հայտարարեց, որ ինքը աշխատել է ոստիկանության համակարգում ու մի համոզմունք ունի. «Ես կարևորագույն գործերով քննիչ եմ եղել, եթե ես քննեի գործը Նազարյաններին և Բաբակեխյաններին մեղադրանք կառաջադրեի»: Նշենք, որ խոսքը գնում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի և Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի մասին:

Սակայն առաջին ատյանի դատարանում Ներսես Նազարյանը նշել է, որ ոչ ինքը, ոչ որդին, ոչ էլ իր ազգականներն Ա.Անդրեասյանին որևէ պայմանով պարտքով գումարներ չեն տվել, տոկոսներ չեն ստացել, այդ ենթադրյալ գումարների վերադարձման մասին զրույցներ չեն եղել, նույնը պնդել են նաև Բաբախեկյանները:

Իսկ ամբաստանյալ Ա․ Ա․-ն այս ամենում տեսնում էր նաև Վանո Սիրադեղյանի գործոնը:

Գ.Թ.

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել