Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատավոր. «Ղարաբաղը Եվրոպա չի, ինչո՞ւ չի ներկայանում տուժողը»

Հունվարի 21-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ֆինանսական բուրգ» գործով պետք է ցուցմունք տար տուժող Արտակ Գալստյանը: Ինչպես նախորդ դատական նիստին, այնպես էլ այսօր տուժողը չէր ներկայացել, փոխարենը դատարան էր մուտք եղել Արտակ Գալստյանի գտնվելու մասին վկայող գրությունը, որտեղ շեշտվում էր, թե նա Արցախում է:

Դատավոր Գագիկ Պողոսյանը դիմեց տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սուսաննա Սարգսյանին. «Նախորդ դատական նիստին նույնպես ներկա չէր Արտակ Գալստյանը` պատճառաբանությամբ, որ նա եվրոպայում է, ճշտեցինք, որ Եվրոպայում չէ, ապա հայտնվեց Արցախում, Ղարաբաղը եվրոպա չի, ինչո՞ւ չի ներկայանում տուժողը»,- փաստաբանն ասաց, որ երեկ է հեռախոսազրույց ունեցել իր վստահորդի հետ, ով փոխանցել է, որ հունվարի 21-ին, մասնակցելու է իր հարազատի հուղարկավորությանը: Փաստաբանը վստահեցրեց, որ հաջորդ դատական նիստին Ա. Գալստյանը ներկա կգտնվի, ուստի միջնորդեց նիստը հետաձգել: Մեղադրողն ու պաշտպանական կողմը չառարկեցին: Դատարանը բավարարեց տուժող կողմի ներկայացուցչի միջնորդությունը:

Կարդացեք նաև`

Ամբաստանյալի խոսքերով` տուժողն իր «ռեկլամն անում էր» Վանո Սիրադեղյանի անունը շահարկելով

«Ֆինանսական բուրգ»-ի ետևում կանգնա՞ծ է եղել Վանո Սիրադեղյանն ու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ

Ամբաստանյալը պատմեց 1 մլն ԱՄՆ դոլարի պարտքի, Վանո Սիրադեղյանի և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասին

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել