Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ես կասկածի տակ եմ դնում բժշկի գրածը և կդիմեմ համապատասխան մարմիններին. նիստը հետաձգվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հետաձգվեց «ֆինանսական բուրգի» գործով հերթական նիստը:

Նախքան նիստը սկսվելը ամբաստանյալի համար շտապօգնություն էին կանչել, քանի որ վերջինս իրեն լավ չի զգացել:

Շտապօգնության բժիշկը դատավորին ներկայացրել է ամբաստանյալ Ա․ Ա․-ի առողջական վիճակի մասին տեղեկանք, ըստ որի՝ նրան հանգիստ է հարկավոր և ցանկալի կլինի նիստը հետաձգել:

Պաշտպան Մնացական Սարգսյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը:

Տուժող կողմը միաձայն առարկեց այս միջնորդությանը:

«Սա միտումնավոր է արվում, որ դատական նիստերը հետաձգվի: Ես կասկածի տակ եմ դնում բժշկի գրածը և կդիմեմ համապատասխան մարմիններին»,- ասաց տուժող Գևորգ Թադևոսյանը:

Ըստ դատավոր Գագիկ Պողոսյանի՝ ողջամիտ չի լինի շարունակել դատական նիստը, քանի որ ամբաստանյալին բացի ցավազրկողից նաև թմրեցնող են ներարկել:

Դատական նիստը հետաձգվեց՝ նշանակվելով օգոստոսի 25-ին:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել