Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ֆինանսական բուրգի» գործով տուժողը ցանկանում է, որ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք առաջադրվի

«Ֆինանսական բուրգի» գործով այսօր Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրող դատախազը կարծիք հայտնեց պաշտպանական կողմի բերված բողոքի վերաբերյալ: Նա նշեց, որ բողոքը ենթակա է մերժման, քանի որ առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավոր է, սակայն ամբաստանյալի պատիժը պետք է խստացնել` նշանակվելով 14 տարվա ազատազրկում` 10-ի փոխարեն:

Այնուհետև ամբաստանյալ Ա․ Ա․-ի իրավունքների պաշտպան` փաստաբան Մնացական Սարգսյանի բերված բողոքի վերաբերյալ պատասխան ներկայացրեց տուժող Արտակ Գալստյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը: Նա ասաց, որ պաշտպանն իր բողոքը հիմնավորել է այն հանգամանքներով, որոնցով ապացուցվում է Ա․ Ա․-ի մեղքը. «Պաշտպանը նշելով գործի փաստաբանական հանգամանքները, չգիտես ինչու հանգում է իրականությունից հեռու եզրահանգումների, կարծես` նա ծանոթ չի գործի փաստերին: Եթե համադրենք, ապա կտեսնենք, որ ապացույցները ոչ թե արդարացնում են, այլ հիմնավորում ամբաստանյալի մեղքը»:

Անդրադառնալով Ա․ Ա․-ի գործողություններին փաստաբանը` շեշտեց. «Նա նշել է այն մասին, որ ինքը համակարգում է Մոսկվիչկայի տարադրամի կետերը և ամսական ունի 13 մլն ՀՀ դրամի եկամուտ: Այն մասին, որ ամբաստանյալը կապ չի ունեցել փոխանակման կետերի հետ, ասել են այս տարադրամի փոխանակման կետերի սեփականատեր Արմեն Նազարյանն ու նրա աշխատակիցները, բացի այդ Ա․ Ա․-ի բոլոր եկամուտների հայտարարագրերը եղել են կեղծ տվյալներ»: Ըստ փաստաբանի` Ա․ Ա․-ը տուժողներից 1 մլն ԱՄՆ դոլարի փոխառություն է վերցրել, տեսնելով, որ քրեական գործ է հարուցվում, պատրաստել է այդ փոխառությունների ստացականները, որպեսզի քրեական ոլորտից վերճը տեղափոխվի քաղաքացիաիրավական դաշտ:

Սահմանափակվելով նա միացավ դատախազի դիրքորոշմանը` պատիժը խոստացնելու վերաբերյալ: Վերջում հավալեց, որ տուժող կողմը հրաժարվում է քրեական դատավարության քաղհայցից, որպեսզի քաղաքացիական հայցով մտնի դատարան:

Տուժող Գևորգ Թադևոսյանը դատարանում հայտարարեց, որ ինքը աշխատել է ոստիկանության համակարգում ու մի համոզմունք ունի. «Ես կարևորագույն գործերով քննիչ եմ եղել, եթե ես քննեի գործը Նազարյաններին և Բաբակեխյաններին մեղադրանք կառաջադրեի»: Նշենք, որ խոսքը գնում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի և Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի մասին:

 Ա․ Ա․-ի փաստաբանը` Մնացական Սարգսյանը ասաց, որ իր պաշտպանյալի գործողություններում ի սպառ բացակայում են խարդախության մեղադրանքի հատկանիշները: Պատասխանելով տուժող Գալստյանի փաստաբանի պնդումներին` շեշտեց. «Մենք փաստաբաններ ենք, ես իմ կայնքի մեջ փորձ չեմ արել կոռեկտության դաշտից դուրս գալ` ի՞նչ է նշանակում փաստաբանը ծանոթ չի գործի նյութերին, հարգելի կոլեգա, նախ և առաջ դու ուսումնասիրի գործի նյութերն, այնուհետև կծանոթանաս խարդախության հատկանիշներին, նոր դիրքորոշում կհայտնես»,- ասաց նա ու անդրադարձավ բողոքին:

 Ա․ Ա․-ն, դիրքորոշում հայտնելով, նշեց, որ ինքը նպատակ չի ունեցել մարդկանց խաբել. «Ես եթե որոշեի խաբել, ուղղակի կհրաժարվեի այդ գումարներից և նրանք չէին կարողանա ապացուցել, բայց ես պարտաճանաչ մարդ եմ, եթե գրավը լիներ, իմ ձեռքից չխլեին ունեցվածքս, այս խնդիրը չէր լինի»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ամբաստանյալին դատապարտել է 10 տարի ժամկետով ազատազրկման` 200 մլն ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:

Այս գործով շոշափվում էր նաև ՀՀ ԿԱ ոստիկանությունում նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի անունները: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, Ա․ Ա․-ը 2010թ. հունիսին ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարներ և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Սակայն առաջին ատյանի դատարանում Ներսես Նազարյանը նշել է, որ ոչ ինքը, ոչ որդին, ոչ էլ իր ազգականներն Ա.Անդրեասյանին որևէ պայմանով պարտքով գումարներ չեն տվել, տոկոսներ չեն ստացել, այդ ենթադրյալ գումարների վերադարձման մասին զրույցներ չեն եղել, նույնը պնդել են նաև Բաբախեկյանները:

Իսկ ամբաստանյալ Ա․ Ա․-ն այս ամենում տեսնում էր նաև Վանո Սիրադեղյանի գործոնը:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել