Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Մեկ ու կես միլիոն դոլարանոց հանքը օտարվել է 800 հազարով». «Ֆինանսական բուրգի» գործը

«Ֆինանսական բուրգի» գործով միակ ամբաստանյալն՝ Ա․ Ա․-ն, այսօր իրեն մեղավոր չճանաչեց մեղսագրված արարքում:

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում նա հայտարարեց. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում և չեմ էլ հասկանում, թե ինչի հիման վրա են ինձ մեղադրում, ես ոչ մի նման հանցանք չեմ կատարել: Ես մինչև վերջին օրը, երբ որ վարկ եմ վերցրել, ես նույնիսկ գումար եմ թողել վարկը մարելու, որ խնդիր չառաջանա, ես պարտաճանաչ մարդ եմ»:

Նա ասաց, որ 720 հազար դոլարի դիմաց ավազահանք իր բաժնեմասը դրել է գրավ: Այսօր դատարանում ելույթ ունենալու ցանկություն հայտնեց նաև տուժող Մուշեղ Սաֆարյանը, նա տեղեկացրեց, որ հանքն արդեն օտարվել է 750 հազար դոլարով և բնակարանների տրամադրմամբ. «Մեկ ու կես միլիոնանոց հանքը օտարվել է 800 հազար ԱՄՆ դոլարի հասնող գումարով»,- նշեց նա:

Հիշեցնենք, նախորդ նիստին Ա․ Ա․-ի մեղադրանքը փոփոխվել էր: Նրա փաստաբանը: Փաստաբանը խնդրեց մեղադրող կողմին պարզաբանել, թե որ ապացույցներն են հիմք հանդիսացել նոր մեղադրանքի համար: Մեղադրողը նշեց, որ քրեական գործով եղած ապացույցները, նա ասաց, որ նոր երևան եկած ապացույցներ չկան:

Այնուհետև փաստաբանը հանդես եկավ միջնորդությամբ` ապացույց ձեռք բերելու վերաբերյալ՝ կապված Ա․ Ա․-ի բանկային գործարքների հետ: Դատարանը մերժեց միջնորդությունը՝ հաշվի առնելով այն, որ պաշտպանական կողմը կարող է ինքը ստանալ ապացույցներ:

Այսօրվա նիստի ավարտին փաստաբանը միջնորդեց ժամանակ տալ՝ ապացույցներ ձեռք բերելու համար, միջնորդությունը բավարարվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 29-ին:

Հիշեցնենք, որ Ա․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Մեղադրող դատախազը միջնորդել էր նրան դատապարտել 14 տարվա ազատազրկման:

Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել