«Ֆինանսական բուրգի» գործով միակ ամբաստանյալ Ա․ Ա․-ի գործով դատավճիռը կբողոքարկվի Վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Բողոք է ներկայացրել ամբաստանյալի պաշտպան Մնացական Սարգսյանը: Նա խնդրում է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` Ա․ Ա․-ի նկատմամբ կայացրած դատավճիռը և նրան ճանաչել անմեղ: Դատական նիստի օրն ու դատարանի կազմը դեռևս նշանակված չէ, բողոքը ներկայացվել է սեպտեմբերի 9-ին:
Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ամբաստանյալին դատապարտել է 10 տարի ժամկետով ազատազրկման` 200.000.000 ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ: