Արդյո՞ք պարտադիր զինծառայողների ընտանիքների անդամները անվճար բուժսպասարկման իրավունք ունեն

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 806-Ն որոշման համաձայն` անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն ոչ միայն ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի անդամները, այլև նրանց ընտանիքների անդամները:

ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին տրվում է ուղեգիր հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տվյալ տարածաշրջանի գերատեսչական բժշկական հիմնարկի կամ քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից:

Չնայած այս ամենի կան նաև բացառություններ, օրինակ ՝ սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում, սրտի փականների պրոթեզավորում, գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում, ինչպես նաև համակարգչային ռենտգենային տոմոգրաֆիան, կորոնարոանգիոգրաֆիան, մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիան, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիան և անոթների անգիոգրաֆիկ հետազոտությունները, որոնց համար ուղեգիրը տրվում է միայն համապատասխան գերատեսչական մարմնի կողմից:

Ուղեգրի ձևը կարող եք տեսնելՀՀ կառավարության որոշոմանը 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 806-ն որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել