Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ անշարժ գույքի գրանցման մատյանում անվանափոխման վերաբերյալ գրառում կատարելու և նոր գրանցման վկայական տրամադրելու կամ վկայականում փոփոխություն կատարելու համար սահմանված է 2000 դրամ:
Անշարժ գույքի գրանցման մատյանում անվանափոխման վերաբերյալ գրառումը կատարվում է, և դրա հիմքով նոր գրանցման վկայականը տրամադրվում կամ վկայականում համապատասխան փոփոխությունը կատարվում է դրա վերաբերյալ դիմումը այս օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, բացառությամբ հետևյալ դեպքի.
եթե նախատեսված գրառումը կատարելու պահանջը ներկայացվում է դրա հետ կապված իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումով, ապա անվանափոխման վերաբերյալ գրառումը կատարվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սահմանված ժամկետում: