Որո՞նք են համարվում անձը հաստատող փաստաթղթեր Հայաստանում. ցանկ

Հայաստանի Հանրապետության կառավարության 22 դեկտեմբերի 1999 թվականի N 767 որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթերն են`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անձնագիրը, զինվորական գրքույկը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը, մինչև 16 տարեկան երեխաների համար` նաև ծննդյան վկայականը.

բ) ապաստան հայցողների համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, փախստականների համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

գ) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության անձնագիրը, անձը (ինքնությունը) հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը, կացության քարտը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել