Ի՞նչ քաղաքական իրավունքներ ունեն կանայք

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշմամբ 2007թ. Հայաստանը միացել է 1953 թվականի մարտի 31-ին Նյու Յորք քաղաքում ստորագրված Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիային:

Այսպես, Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվեցիան սահմանում է, որ կանայք տղամարդկանց հետ հավասար պայմաններում, առանց որևէ արգելքի, իրավունք ունեն քվեարկելու բոլոր ընտրություններում:

Կանայք տղամարդկանց հետ հավասար պայմաններում, առանց որևէ խտրականության, կարող են ընտրվել ազգային օրենքով հաստատված և հրապարակային ընտրություններ պահանջող բոլոր հաստատություններում:

Կանայք, տղամարդկանց հետ հավասար պայմաններում, հասարակական- պետական պաշտոններ զբաղեցնելու և ազգային օրենքով սահմանված բոլոր հասարակական-պետական գործառույթները կատարելու իրավունք ունեն:

Ընդ որում, այս Կոնվենցիան բաց է ստորագրման համար Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամի, ինչպես նաև Գլխավոր ասամբլեայի կողմից հրավեր ստացած ցանկացած ուրիշ պետության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել