Արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ՝ կանանց համար

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Կանանց, մինչև այս մասով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակ է նշանակվում ըստ հետևյալ սանդղակի.

Ծննդյան տարեթիվ Տարիք Կենսաթոշակի անցնելու տարեթիվ
01.07.1958 – 31.12.1958 53 2011
01.01.1959 – 30.06.1959 53,5 2012
01.07.1959 – 31.12.1959 54 2013
01.01.1960 – 30.06.1960 54,5 2014
01.07.1960 – 31.12.1960 55 2015

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Կանանց, մինչև սույն մասով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակ է նշանակվում ըստ հետևյալ սանդղակի.

Ծննդյան տարեթիվ Տարիք Կենսաթոշակի անցնելու տարեթիվ
01.07.1953 – 31.12.1953 58 2011
01.01.1954 – 30.06.1954 58,5 2012
01.07.1954 – 31.12.1954 59  2013

Իրազեկումն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել