Ակտիվիստի գործով առաջին նիստին մեղադրող դատախազը չէր եկել. այլ աշխատանքի է անցել

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ Նարեկ Հակոբյանի գործով դատական նիստը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Մեղադրող դատախազը` Գագիկ Հարությունյանը, բացակայում էր, որի պատճառով նիստը տեղափոխվեց այլ օր:

Դատավորը նշեց, որ նա տեղափոխվել է այլ աշխատանքի: Նարեկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունիսի 23-ին տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ոստիկանության սերժանտ Կ. Սաղաթելյանի նկատմամբ, նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Այդ ակցիաներն ուղղված էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 28 -ին:

Լիլիթ Շաբոյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել