Ի՞նչ պատասխանատվություն են կրում օդը աղտոտողները

Մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրությունը խախտողները՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ենթակա են նյութական, վարչական ու քրեական պատասխանատվության: Նշված խախտումներից են համարվում՝

– մթնոլորտային օդի պահպանության բնագավառում անհրաժեշտ հսկողություն և վերահսկողություն չապահովելու,

– մթնոլորտային օդի պահպանության միջոցառումները իրականացնելիս հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների մասնակցությունը խոչընդոտելու,

– մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցման,

– մթնոլորտային օդն աղտոտող ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների մակարդակների գերազանցման և թույլտվություններով նախատեսված պայմանների և պահանջների խախտման,

– առանց մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինների թույլտվության մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետման,

– մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների մաքրման և հսկողության համար տեղակայված կառույցների, սարքավորումների շահագործման կանոնները խախտելու, ինչպես նաև դրանք չունենալու և չօգտագործելու,

– մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող կառույցներ և այլ օբյեկտներ կառուցելու և շահագործելու համար:

Իսկ եթե ցանկանում եք սպառիչ ձևով տեղեկանալ որ դեպքերում է անձը ենթակա պատասխանատվության, կարող եք այցելել այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել