Ինչպիսի՞ն պետք է լինի դատավորի վարքագծի էթիկան

2010 թվականի ապրիլի 23–ին ընդունված Դատավորի վարքագծի կանոնագրքի 1–ին կանոնի համաձայն դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի բարձր չափանիշներ` ապահովելով արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը։ Դատավորն այն անձն է, ով Սահմանադրությամբ սահմանված կարգով օժտված է արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ, հետևաբար` յուրաքաչյուր դատավոր ներկայացնում է երկրի արդարադատությունը, և նրա վարքագծից է կախված հասարակության վերաբերմունքն արդարադատության նկատմամբ։ Այդ պատճառով էլ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ դատավորներ կարող են լինել մասնագիտական, գործնական և բարոյական բարձր հատկանիշներով օժտված անձինք։ Այդ պահանջը նախում է նաև դատավորի կարգավիճակի մասին միջազգային փաստաթղթերի, մասնավորապես` Եվրոպական խարտիայի (1998) դրույթներից, համաձայն որոնց` յուրաքնաչյուր ոք դատական մարմիններից և ամեն մի դատավորից իրավաչափորեն ակնկալում է ձեռնհասություն, անկախություն և անկողնակալություն։

ՀՀ դատական օրենսգրքի 124–րդ հոդված համաձայն` դատավորի պաշտոնում նշանակված անձն իր պաշտոնն ստանձնում է Արդարադատության խորհրդում Հանրապետության Նախագահի ներկայությամբ տրված երդմամբ։ Դատավորը պետք է ոչ միայն պահպանի Սահմանադրության և օրենքների պահանջները, այլև էթիկայի և բարոյականության նորմերը։ Դատավորին արգելվում է հրապարակայնորեն ցանկացած ցանկացած ձևով անհարգալից վերաբերմունք արտահայտել օրենքի կամ ՀՀ սահմանադրական կարգի նկատմամբ։ Հավասարապես արգելվում են բոլոր այն գործողությունները, որոնք կարող են վնասել դատարանի և պետության հեղինակությունը։
Դատավորը պարտավոր է ինչպես դատարանում իր պարտականությունները կատարելիս, այնպես էլ արտածառայողական հարաբերոթյուններում խուսափել այն ամենից, ինչը կարող է վնասել դատարանի հեղինակությունը և դատավորի բարձր կոչումը, կասկած հարուցել դատավորի անաչառության և անկողմնակալության նկատմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել