Ո՞ր գործողությունների կատարման համար է գանձվում պետական տուրք

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը մասամբ սահմանում է պետական տուրքին առնչվող դրույթները: Այդ նպատակով է 1998թ ուժի մեջ մտած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը սպառիչ կերպով կարգավորում է պետական տուրքին վերաբերող ոլորտները: Եվ քանի որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի իմանալ ինչ գործողությունների համար է իրենից գանձվում պետական տուրք, այդ նպատակով էլ հարկ ենք համարում իրազեկ պահել դրա մասին: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը իր 3-րդ գլուխը հատկացրել է պետական տուրքի գանձման օբյեկտները:

Այսպես, Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է`

1. դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.

2. նոտարի կողմից նոտարական գործողություններ կատարելու համար.

3. քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման վկայականներ տալու համար.

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար.

5. հյուպատոսական ծառայություններ կամ գործողություններ իրականացնելու համար.

6. պետական գրանցման համար.

7. մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար.

8. գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար.

9. ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար.

10. լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել