Աշխատաժամանակի նորմալ տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող գերազանցել 40 ժամը

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն` աշխատաժամանակի նորմալ տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող գերազանցել 40 ժամը: Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ ՀՀ օրենքներով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:

Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը` ներառյալ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից, իսկ շաբաթվա ընթացքում 48 ժամից:

«ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված այն աշխատանքները, որտեղ աշխատողներն աշխատում են օրական 24 ժամով, նրանց աշխատաժամանակը ևս շաբաթական չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև աշխատաժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Այսինքն նշված կազմակերպություններում աշխատողները 24 ժամ աշխատելու պարագայում շաբաթական պետք է աշխատեն 2 օր և այդ օրերը չեն կարող հաջորդել իրար»,- Իրավաբան.net-ին հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել