Հայաստանում ո՞ւմ չեն կարող ցմահ ազատազրկման դատապարտել

Հայաստանում քրեական օրենսգիրքը սահմանում է, որ ցմահ ազատազրկումը դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից անժամկետ մեկուսացնելն է:

Մեր երկրում ցմահ ազատազրկում կարող է նշանակվել առանձնապես ծանր հանցագործությունների համար:

Նշենք, որ ըստ օրենքի` ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս տասնութ տարին չլրացած անձինք, հանցանք կատարելու կամ դատավճիռ կայացնելու պահին հղի վիճակում գտնվող կանայք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել