Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը շուտով կհայտնվեն Թեհրանի երկնքում։
«Մենք կհարվածենք այաթոլլաների ռեժիմի յուրաքանչյուր օբյեկտի և յուրաքանչյուր թիրախի»,-ընդգծել է նա։
Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը հաջողության է հասել և վճռական հարված է հասցրել Իրանի ուրանհարստացման հիմնական օբյեկտին։
Նա նաև հայտնել է, որ իսրայելական ուժերը հարվածել են իրանական միջուկային ծրագրի ղեկավար առաջատար գիտնականների խմբին։
«Իրանը ունի 20 հազար բալիստիկ հրթիռ, և մենք չենք կարող դա հանդուրժել։ Մենք քայլեր ենք ձեռնարկել նրա հրթիռային ներուժը ոչնչացնելու համար», – հայտարարել է վարչապետը։