Ադրբեջանի տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ցավակցություն հայտնելով մի շարք իրանցի ռազմական ղեկավարների, այդ թվում՝ գեներալ Շահիդ Բաղերիի մահվան կապակցությամբ, Ադրբեջանի կառավարության և ժողովրդի ցավակցությունն է հայտնել է Իրանի կառավարությանը և ժողովրդին, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև ընդգծել է. «Ադրբեջանի Հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ իր օդային տարածքն օգտագործվի Իրանի կամ այլ երկրների վրա հարձակվելու համար»։

Արաղչին Իրանի դեմ հարձակումը որակել է որպես ազգային ինքնիշխանության և բոլոր միջազգային օրենքների ու նորմերի ակնհայտ խախտում և ասել է. «Այս գործողությունները սպառնում են համաշխարհային խաղաղությանը և անվտանգությանը, և Իրանը վճռականորեն կպատասխանի այս ագրեսիային՝ համաձայն իր օրինական պաշտպանության»։

Իրանի ԱԳ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ցավակցության և կարեկցանքի ուղերձի համար և Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը գնահատել որպես երկրների խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումից զերծ մնալու հետ կապված բոլոր կարմիր գծերի խախտում և կոչ արել բոլոր երկրներին դատապարտել այն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել