Հնդկաստանում ավիաաղետի հետևանքով զոհվել է ավելի քան 290 մարդ. Reuters

Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է ավելի քան 290 մարդ, նրանց թվում են գետնին եղած մարդիկ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Ինքնաթիռը բախվել էր բժշկական քոլեջի հանրակացարանին։

Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ ողջ է մնացել 40–ամյա մի տղամարդ:

«Մոտավորապես 294 մարդ մահացել է։ Նրանց թվում են նաև մի քանի ուսանողներ, քանի որ ինքնաթիռը բախվել էր այն շենքին, որտեղ նրանք բնակվում էին», -Reuters–ին ասել է նահանգի ոստիկանության բարձրաստիճան սպա Վիդհի Չաուդհարին։

Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։    

Ինքնաթիռում եղել է 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել