Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին։
Նամակում ընդգծվում է, որ կրոնական առաջնորդները պետք է ծառայեն Միասնական Արարչին և Ճշմարտությանը, խթանեն խաղաղությունն ու փոխըմբռնումը, այլ ոչ թե հրահրեն հակամարտություններ։
Փաշազադեն առաջարկել է, որ ԵՀԽ-ն պատվիրակություն ուղարկի տարածաշրջանում իրական իրավիճակին ծանոթանալու համար։ Նա նաև հիշեցրել է, որ 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Ադրբեջանի տարածքում «Արցախ» անունով վարչական միավոր չկա. «Նույնիսկ Հայաստանի վարչապետը ստիպված է եղել ճանաչել այս պատմական իրականությունը»:
ԿՄՎ-ի նախագահը քննադատել է Հայկական եկեղեցուն «մահվան պայքարի» կոչերի և հայ ժողովրդին նոր աղետների մեջ ներքաշող սադրիչ հռետորաբանության համար։
«Ես կոչ եմ անում ԵՀԽ-ին չաջակցել ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղությունը», – ասվում է նամակում։