ԵՄ առաքելությունը Հայաստանում լրտեսում է Ադրբեջանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մոսկվան տեղյակ է և արդարացված է համարում Բաքվի մտահոգությունները Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ, հայտարարել է դիվանագետը։
«Հայտնի է, որ այսպես կոչված առաքելության աշխատակիցները լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին, և, իհարկե, նրանք չեն զեկուցում Երևանին։ Նրանք չեն նպաստում տարածաշրջանում որևէ կայունության», – նշել է Զախարովան։