Ադրբեջանական դատարանը կրկին մերժել է Ռուբեն Վարդանյանի՝ մեղադրական եզրակացության պատճենն իր ընտանիքին տրամադրելու միջնորդությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Արցախի նախկին պետնախարարը դիմել է ևս մեկ միջնորդությամբ, որպեսզի փորձաքննություն անցկացվի և ստուգվի, թե որքանով է իր քրեական գործը ճիշտ թարգմանվել ռուսերենով։ Այս միջնորդությունը նույնպես մերժվել է։
Հաջորդ «նիստը» նշանակվել է հունիսի 17-ին: