Արդեն սկսել եմ բուժումը քաղցկեղի դեմ, բժիշկները լավատեսական կանխատեսումներ են տալիս։ Այժմ դեղորայքային թերապիա եմ անցնում, ուռուցքը չի տարածվել այլ օրգանների վրա, այս մասին ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ։
Ջո Բայդենը 82 տարեկան է. ինչպես նշել է նրա մամուլի քարտուղարը, ԱՄՆ նախկին նախագահը և նրա ընտանիքը դիտարկում են բուժման տարբերակները։