Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին: Ըստ Irna լրատվական գործակալության՝ առաջին օդային տաքսի չվերթը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդականն ընդգծել է իրադարձության կարևորությունը երկրի ավիացիոն արդյունաբերության համար․ «Օդային տաքսիների գործարկումը նշանակալի ձեռքբերում է, որը խոստումնալից է»։

«Օդային տաքսիների ներդրումը առանցքային դեր կխաղա քիչ բեռնված օդային երթուղիների աշխուժացման գործում»,-նշել է նա։
։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել