Օրյոլի մարզում ուղղաթիռ է ընկել

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուղղաթիռը կործանվել է Օրյոլի մարզի Նարիշկինո գյուղի մոտակայքում, «ՏԱՍՍ»-ին հայտնել են տեղական միասնական դիսպետչերական ծառայությունից։

Ուղղաթիռը կործանվել է մոտավորապես ժամը 14:00-ին, հաղորդում է անվտանգության ուժերին մոտ գտնվող Baza Telegram ալիքը՝ հղում անելով ականատեսներին։ Նրանց տվյալներով՝ վթարի վայրում հրդեհ է սկսվել, և լսվել են պայթյունների ձայներ։

«ՏԱՍՍ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «բնակիչ չի տուժել»։ Տելեգրամյան Shot ալիքը պնդում է, որ ուղղաթիռը կործանվել է շարժիչի խափանման պատճառով, և Անձնակազմի երկու անդամ մահացել է։

Mash-ը գրում է, որ ռազմական ուղղաթիռ է կործանվել, ենթադրաբար՝ Մի-8: Օդաչուն և բորտինժեները զոհվել են։ Զոհերի մասին պաշտոնական հաղորդագրություններ դեռևս չեն եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել