«Ինքնաարտաքսման» ծրագիր անօրինական ներգաղթյալների համար․ Դոնալդ Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել, որով Միացյալ Նահանգներում գտնվող անօրինական միգրանտներին առաջարկվում է ինքնուրույն լքել երկիրն ու դրա դիմաց «բոնուս» ստանալ։ «Բոլոր անօրինական ներգաղթյալներին. ամրագրե՛ք ձեր անվճար տոմսը հիմա։ Մենք ուզում ենք, որ դուք լքեք Ամերիկան»,- նշել է ԱՄՆ նախագահը։
«Այսօր ստորագրեցի գործադիրի հրամանագիրը ինքնաարտաքսման ծրագիրը սկսելու համար։ Ամերիկայում մնացած անօրինական ներգաղթյալները կենթարկվեն պատիժների, այդ թվում՝ հանկարծակի արտաքսման այն վայրեր և այն եղանակներով, որոնք որոշվում են բացառապես մեր հայեցողությամբ»,-Truth Social հարթակում գրել է ԱՄՆ նախագահը։
Նա գրել է, որ ամեն անօրինական ներգաղթյալ կարող է պարզապես ներկայանալ օդանավակայան և անվճար տոմս ստանալ երկրից դուրս գալու համար։