Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հռոմի նոր պապ Լեո XIV-ին ուղղված իր շնորհավորանքում վստահություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության և Վատիկանի միջև երկխոսության կառուցողական զարգացման հարցում, գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Վստահ եմ, որ Ռուսաստանի և Վատիկանի միջև հաստատված կառուցողական երկխոսությունն ու փոխգործակցությունը կշարունակեն զարգանալ քրիստոնեական արժեքների հիման վրա, որոնք միավորում են մեզ»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում։
Հիշեցնենք, որ նոր Պապը ԱՄՆ-ից Ռոբերտ Պրևոստն է, պատմության մեջ առաջին ամերիկացի Պապը: Նա կկրի Լեո XIV անունը։