«Մեր դարավոր բարեկամությունը կդիմանա բոլոր փորձություններին». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարություններին, որ հայ ժողովուրդը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից և նշել.

«Օ’Բրայենն ու ընկերները պետք է սովորեն մի պարզ բան։ Մեր երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան ամրության բոլոր փորձություններին, որոնց անխոնջ ենթարկում է Արևմուտքը։

Պատմության ընթացքում մենք բազմիցս ուս-ուսի ենք տվել եղբայրական հայ ժողովրդի հետ և մենք մտադիր ենք դա անել ապագայում»,- եզրափակել է Զախարովան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել