ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 75000 դրամ: Iravaban.net-ի փոխանցմամբ՝ չափը գործում է 2023-ի հունվարի 1-ից, այն 2024-ին փոփոխության չի ենթարկվել։
Գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափ է սահմանվել`
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 40-ժամյա աշխատանքային շաբաթ` 450 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`
ա. մինչև 24-ժամյա աշխատանքային շաբաթ` 750 դրամ,
բ. 36-ժամյա աշխատանքային շաբաթ` 500 դրամ:
Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները: