«Այնքան քարկոծեցին մեզ, ինչեր ասես, որ չեն արել»․ Սվետլանա Լալայանը 3-րդ անգամ է բռնի տեղահանվում

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Սվետլանա Լալայանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում հայտնեց, որ ինքն արդեն երրորդ անգամ է բռնի տեղահանվում ագրեսոր թշնամու հրահրած ագրեսիանների հետևանքով։

«1987 թվականին ամուսնացա, տեղափոխվեցի Բաքու։ Սումգայիթի եղեռնից հետո, 1988 թվականի հոկտեմբերին տեղափոխվեցի Ստեփանակերտ։ 23 տարի վարձով ապրելուց հետո, տուն ձեռք բերեցինք Շուշիում։ Ապրում էինք Շուշիում։ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ես Շուշիից դուրս եկա։ Նոյեմբերի 29-ին վերադարձանք Արցախ։ Շուշիի մոտով լացելով անցա։ Ռուսին ասացի՝ ես թեքվում եմ դեպի ձախ։ Ասաց՝ տիկին, դուք չեք կարող։ Այդպես էլ գնացինք Ստեփանակերտ, նորից սկսեցինք վարձով ապրել, մինչև այս անիծված օրը՝ սեպտեմբերի 19-ը»,-ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ Սումգայիթում տարբեր մասերից հարձակվել է թշնամին։

«Ակնա հասանք, այնպիսի վիճակի մեջ ընկանք, որ ինձ թվաց՝ մենք էլ Ստեփանակերտը չենք տեսնի, այնքան քարկոծեցին մեզ, ինչեր ասես, որ չեն արել։ Ես էլ այդ ժամանակ հղի էի։ Բաքվում սեփական տուն ենք թողել և մեքենա։ Ես այնքան Բաքուն չեմ ափսոսում, ինչքան, որ թողեցի Շուշին։ Որ օրը լսեմ՝ Շուշին մերնա, ես երդվում եմ, որ ոտքով եմ գնալու»,-ասաց տիկին Սվետլանան։

Նա պատմում է, որ սեպտեմբերի 19-ին ինքն աշխատանքի է եղել, երբ թշնամին սկսել է կրակել։

«Մինչև սեպտեմբերի 25-ը մնացինք նկուղներում։ Սեպտեմբերի 26-ի առավոտյան ճանապարհվեցինք դեպի մայր Հայաստան»,-ասաց մեր զրուցակիցը։

Տիկին Սվետլանան պատմում է նաև Արցախի շուրջ 9 ամիս շրջափակման մասին՝ նշելով, որ եղել են գիշերներ, որ իրենք անցկացրել են հացի հերթերում։

«Երևակայեք, մենք ավելի լավ է այդպես մնայինք մեր հողում, մեր հայրենիքում, չկորցնեինք էլի այդ դրախտավայրը։ Դա դրախտավայր էր։ Վատ սով տարանք, քաղաքում ավելի դժվար էր, եղածն էլ շատ թանկ էր։ Մի կերպ գոյատևել ենք, մեկը մյուսին օգնելով, ով հաց ուներ, հացն էր կիսում, ով պանիր ուներ, պանիրն էր կիսում։ Իրա հետ անընդհատ կիսվելով՝ մենք ինը ամիս ապրեցինք։ Այսքան երիտասարդներ կորցրեցինք, վերջում էլ հայրենիք նվեր տվեցինք»,-պատմեց նա։

Մեր զրուցաիկցն ասում է՝ ես հայ եմ, սա է իմ հայրենիքը, ուրի ո՞ւր պետք է գնամ։ «Ես հայ եմ, հայի հայրենիքն էլ Հայաստանն է»։

Խոսելով թշնամու առաջարկած վերաինտեգրման մասին` նա նշեց, որ դա անհնարին է։

«Անհնար է Արցախում բնակվելը։ Ինչքան բարձունքներ կան, իրենց ձեռքին են։ Այդ մարդիկ վստահելի մարդիկ չեն, որ օրը ցանկանան, նույն օրը կկրակեն»,-նշեց մեր զրուցակիցը։

Նա ասում է, որ տեղի է ունեցել, եղեռն, հայերի ոչնչացում։

«Ինչի՞ ՄԱԿ-ը եկավ, երբ արդեն հայաթափվել էր, ինչի՞ չեկավ, երբ 9 ամիս գտնվում էինք շրջափակման մեջ, երեխաները սովամահ էին լինում։ Կամ Կարմիր խաչի ձեռքից քանի՞ հայ վերցրեցին անցակետից։ Ոչ մեկից էլ ակնկալիք չունեմ։ Ամեն ինչ սպասում եմ մեր ազգի միասնականությունից։ Ուրիշ ոչ ոք մեզ չի օգնի։ ՄԱԿ-ը գար, երբ պատերազմ էր»,-ասաց նա։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել