Կորցրած վարորդական վկայականի փոխարեն նորը ստանալու համար անձը իր հաշվառման վայրն սպասարկող հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում`
1. դիմում,
2. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ (վերջինիս դեպքում` հաշվառման (փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին),
3. վարորդական վկայական ստանալու համար հիմք հանդիսացած փաստաթուղթ (այլ երկրներում ստացած վարորդական վկայականների կորստյան դեպքում կրկնoրինակ տալու համար),
4. վարորդական իրավունքի վկայական տալու համար oրենքով սահմանված պետական տուրքի (12.000 դրամ) վճարման անդորրագիր:
Իրավաբան.net