ԱՄՆ-ն նախազգուշացրել է Վրաստանին, որ պատժամիջոցներ կկիրառի, եթե Վրաստանը վերսկսի ուղիղ ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին տեղեկացրել են պետդեպարտամենտի ներկայացուցիչները՝ Accent-ի համար տրված մեկնաբանությունում։
Պետդեպարտամենտում հիշեցրել են, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը, մասնավորապես, արգելում են ռուսական ինքնաթիռներին մտնել իրենց օդային տարածք։
«Վրացի ժողովրդի համար ավելի լավ կլինի, եթե Պուտինն իր զորքերը դուրս բերի Ռուսաստանի օկուպացրած Վրաստանի տարածքից, քան թե վերականգնի ուղիղ ավիահաղորդակցությունը կամ չեղարկի վիզային ռեժիմը»,- հայտարարել են պետդեպարտամենտում։