Վանում հանրային շուկա է հրդեհվել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վան քաղաքի Բեշյոլ հրապարակում հանրային շուկա է հրդեհվել: Հրդեհը բռնկվել է առավոտյան՝ դեռևս անհայտ հանգամանքներում։

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական աղբյուրի՝ ավելի քան 200 տաղավար ունեցող շուկայում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեծ թվով հրշեջ ջոկատներ։

Այս պահին հրդեհաշիջման գործընթացը շարունակվում են: Հնարավոր պայթյունը կանխելու համար ձեռնարկել են անվտանգության լայնածավալ միջոցներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել