Զապորոժիեի ԱԷԿ-ում ահաբեկչություն է կանխվել, որը Կիևը նախապատրաստում էր գարնանից. РИА Новости

Զապորոժիեի ԱԷԿ-ում կանխվել է ահաբեկչություն, որը Կիևը նախապատրաստում էր գարնանից։ Այս մասին գրում է РИА Новости։

«Զապորոժիեի ատոմակայանում ահաբեկչություն է կանխվել, որի պատվիրատուն Կիևի իշխանություններն էին»,-նշել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։

Նրա խոսքով, ըստ առկա տեղեկությունների, Ուկրաինան գարնանից պայթյուն է նախապատրաստում. ատոմակայանի տարածքում հայտնաբերվել է պայթուցիկներով պահոց, որը թողել էին Ուկրաինայի զինված ուժերը՝ դեռ փետրվար-մարտ ամիսներին։

«Դիվերսիայի նպատակը ատոմակայանը Էներգոդարի հետ կապող ջեռուցման մայրուղին ոչնչացնելու ցանկությունն էր՝ դրանով իսկ այս ձմռանը քաղաքի բնակչությանը թողնելով առանց ջերմության»,- ասել է աղբյուրը։

—————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Ռուսաստանի Դաշնությունում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել